Բաժին. Տնտեսական

Ատոմային ոլորտի լավագույն մասնագետները սկսել են ՀԱԷԿ-ի ռեակտորի իրանի թրծաթողման աշխատանքները

ՀԱԷԿ-ում մեկնարկել է պլանայաին-նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2021) կարևորագույն փուլը՝ սկսվել են ԱԷԿ-ի ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման աշխատանքները։ Թրծաթողումը թույլ կտա 80-85%-ով ելակետային վիճակի վերադարձնել ռեակտորի մետաղի շահագործման բնութագրերը։ Այս ընթացակարգի իրագործումը հնարավորություն կտա Հայկական ԱԷԿ-ը շահագործել մինչև 2036 թվականը:

Թրծաթողման աշխատանքների նախապատրաստումը տևեց գրեթե մեկուկես տարի: Այժմ թրծաթողման համար նաատեսված սարքավորումը տեղադրվել է կորպուսի իրանի մեջ, ավարտվել են վերջնական ստուգումները և սկսվել է տաքացումը։ Ռեակտորի իրանը տաքացվում է մինչև 4750 աստիճան, պահվում է այդ ջերմաստիճանում 150 ժամ, որից հետո տեղի է ունենում դանդաղ սառեցումը: Ռեակտորի իրանի մետաղի ջերմամշակումը կիրականացվի մեկ շաբաթվա ընթացքում:

Արդիականացման պայմանագրի շրջանակում աշխատանքների կազմակերպումն իրականացնում է «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ, որը «Ռոսատոմ» պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկական դիվիզիոնի մաս է կազմում։ Այժմ ԱԷԿ-ում  թրծաթողման կայանքի կառավարման, տեխնոլոգիական բոլոր չափփորոշիչների հսկողությամբ և ռեակտորի իրանի թրծաթողման ռեժիմով զբաղվում են ռուսական ընկերությունների և կազմակերպությունների մասնագետները, որոնց թվում են՝ АО ОКБ «ГИДРОПРЕСС», АО «НПО «ЦНИИТМАШ», АО «Атомэнергоремонт», НИЦ «Курчатовский институт», ЦНИИКМ «Прометей» ընկերություններն ու կազմակերպությունները։ Իրենց հերթին, հենց АО «НПО «ЦНИИТМАШ» մասնագետները մշակել են ռեակտորի իրանի թրծաթողման տեխնոլոգիան, որըն իրականացվում է այսօր բոլոր կայաններում, որոնցում անցկացվում է շահագորժման ժամկետի երկարաձգում։

Առաջին անգամ թրծաթողման տեխնոլոգիան կիրառվել է 1987 թ.-ին՝ Նովովորոնեժի ԱԷԿ-ի երրորդ էներգաբլոկում: Վերականգնողական թրծաթողումներ են իրականացվել արդեն ВВЭР-440 այնպիսի ատոմակայանների ռեակտորներում, ինչպիսիք են Կոլայի ԱԷԿ-ը (Ռուսաստան), Ռովնոյի ԱԷԿ-ը (Ուկրաինա), Կոզլոդույի ԱԷԿ-ը (Բուլղարիա) և Լովիիսա ԱԷԿ-ը (Ֆինլանդիա):

Ռոսատոմը` գլոբալ տեխնոլոգիական առաջատար է, աշխարհում ատոմային էներգիայի թիվ մեկ ընկերությունը, որը գործում է ավելի քան հիսուն երկրներում: Որպես միջուկային արդյունաբերության պիոներներից մեկը՝ «Ռոսատոմը» ավանդաբար գտնվել է միջազգային միջուկային շուկայի առաջատար դիրքում՝ ներառյալ ատոմակայանների կառուցում, հանքարդյունաբերություն և ուրանի հարստացում, միջուկային վառելիքի պատրաստում ու մատակարարում: Այսօր, 75 տարվա ընթացքում կուտակված եզակի իրավասությունների շնորհիվ, ընկերությունը նվաճում է նոր հեռանկարային նորարարական արտադրանքների շուկաները: Ջրածնի էներգիան, էներգիայի պահուստը, միջուկային բժշկությունը, քամու էներգիան, կոմպոզիտային նյութերը, նյութատեխնիկական բիզնեսը, բնապահպանական լուծումները. ավելի քան հարյուր նոր բիզնես ոլորտներ ընդհանուր առմամբ որոշում են Ռոսատոմի ներկա դիրքը առաջատար տեխնոլոգիական հսկաների շարքում:

«Ռոսատոմ» պետկորպորացիան իր գործունեության մեջ կողմնորոշվում է կայունզարգացման միջազգային օրակարգով: Ռոսատոմը ծանրակշիռ ներդրում ունի ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացման գործում, որպես ցածր ածխածնային էլեկտրաէներգիայի արտադրող ընկերություն, որը զարգացնում է միջուկային, ջրածնի և քամու էներգիան: Ռուսաստանի նախագծած ատոմակայանները տարեկան խնայում են ավելի քան 210 միլիոն տոննա ջերմոցային գազեր ՝ կլիմայի փոփոխության հիմնական պատճառը: 2021 թ-ին ընկերությունը թողարկեց կանաչ պարտատոմսերի առաջին խմբաքանակը: 2020 թվականից «Ռոսատոմ» պետկորպորացիան հանդիսանում է ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի ցանցի անդամ:

Հայկական ԱԷԿ-ը՝ Հարավային Կովկասի միակ ատոմային կայանն է, որն արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի ավելի քան 30 տոկոսը։ Ատոմային էներգետիկայի բնագավառում Հայաստանի և Ռուսաստանի առանցքային նախագիծն է՝ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացումն ու շահագործան ժամկետի երկարաձգումը։ Հայաստանը կուտակել է ԱԷԿ-ի շահագործման եզակի փորձ։ Երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել է շուրջ 6.5 տարվա դադարից հետո։ Կայանը կարևորագույն դեր է խաղում Հայաստանի էներգահամակարգի զարգացման և երկրի սոցիալ-տնտեսական կյանքի համար։ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի գլխավոր կապալառուն է «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը։

2021թ Հայաստանում նշվում է ատոմային ոլորտի 55-ամյակը։ 1966թ սեպտեմբերի 17-ը դարձավ ատոմային ճյուղի պատմության ելակետը՝ Հայաստանի ԽՍՀ Կառավարության նախաձեռնությամբ ԽՍՀՄ Նախարարների Խորուրդը Հայաստանում առաջին ատոմակայան կառուցելու որոշում ընդունեց։ Նորմատիվային ամբողջ բազան ստեղծվում էր «զրոյից»։ Հայկական ԱԷԿ-ի նախագիծը խորհրդային ատոմագործների ունիկալ տեխնոլոգիական լուծում էր։ Սա առաջին կայանն էր բարձր սեյսմիկությամբ տարածաշրջանների համար։ Դրա օրինակով են այսօր կառուցվում կայանները աշխարհի բարձր սեյսմիկ շրջաններում։ Հայկական ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործման հանձնվեց 1976թ․ դեկտեմբերի 25-ին, իսկ երկրորդը՝ 1980թ․ հունվարի 5-ին։ Այսօր ՀԱԷԿ-ն ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգիայի մեկ երրորդից ավելին և ապահովում երկրի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը։ Հայաստանի ատոմային ոլորտը զարգացել է շնորհիվ երկրի գիտական կենտրոնների և ճյուղային ձեռնարկությունների․ Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական ​​կոմիտեի, ԱԷԿ-ի շահագործման հայկական հետազոտական ​​ինստիտուտի, , Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և այլ։

Ատոմային ոլորտը չի սահմանափակվում էներգետիկայով և թույլ է տվել կիրառել տեխնոլոգիաներն այնպիսի ոլորտներում ինչպիսիք են բժշկությունը, գյուղատնտեսությունը, տիեզերքը։ Մասնավորապես, Հայաստանում ակտիվ զարգանում է միջուկային բժշկությունը․ վերջին մի քանի տարիներին երկրում սկվեց իզոտոպների արտադրությունը, առաջին անգամ անցկացվեց պոզիտրոնաէմիսսիոն տոմոգրաֆիան։ Այս ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում Ա․Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիան (ԵրՖԻ), Վ․Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային կենտրոնը, Ռոդիոակտիվ իզոտոպերի կենտրոնը, Միջուկային բժշկության կենտրոնը։

Share