Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 0.3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 16,042.9 տոննա միս։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 0.3%-ով։

Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունն աճել է 23.4%-ով և կազմել 5,395.5 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրությունն աճել է 2.2 անգամ և կազմել 2,662.4 տոննա։

Share