Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-հունիսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 5.0%-ով

2021թ. հունվար-հունիս ամիսներին, 2020թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 5.0%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական Կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության, գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտները։

Այսպես, հունվար-հունիս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.1%-ով, շինարարությունն աճել է 10.8%-ով, առևտրի շրջանառությունը աճել է 8.0%-ով, գյուղատնտեսությունն աճել է 6.8%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է 2.7%-ով:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1,036,519.7 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 1,471,244.3 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 861,736.9 մլն ՀՀ դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 277,994.2 մլն դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 125,599.2 մլն ՀՀ դրամ։

Share