Տնտեսական

Երևանում կանցկացվի Ատոմային տեխնոլոգիաների երեկո

Հուլիսի 30-ին՝ 19։00-ին Թումոյի այգում կանցկացվի Ատոմային տեխնոլոգիաների երեկո։ Միջոցառման կազմակերպիչն է՝ «Ռոսատոմ» պետկորպորացիան ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հետ համատեղ Երևանում Ռուսական տան աջակցությամբ։

Մասնակիցներին սպասում են կրեատիվ ֆոտոգոտիներ, դիջեյ, ինտերակտիվ դասախոսություններ՝ Ռուսաստանի և Բելառուսի մասնագետների կողմից, ինչպես նաև վիկտորինաներ և բազմաթիվ նվերներ: Միջոցառմանը փորձագետները կպատմեն, թե  ժամանակակից աշխարհում որտեղ են կիրառվում միջուկային տեխնոլոգիաները և ինչպես են այսօր մեզ օգնում։

Միջուկային տեխնոլոգիաներն այսօր բնակչությանն էներգիայով ապահովելը չէ միայն։ Ամեն օր, մեր սիրելի ուտեստին օտար համեմունքներ ավելացնելով, մենք նույնիսկ չենք մտածում, որ դրանք անցել են իոնիզացված ճառագայթում, որպեսզի հեռացվեն վնասատուները՝ պահպանելով նրանց համն ու բույրը։ Օդանավակայաններում անվտանգության հսկողության սարքով անցնելիս, մենք նաեւ հանդիպում ենք ռենտգեն ճառագայթների հետ, որոնք կարող են տեսնել թաքնվածը: Ատոմը նույնպես օգտագործվում է բշժկության մեջ, օգնելով ախտորոշման ու բազմաթիվ բարդ հիվանդությունների բուժման մեջ, ինչպես նաև կյանքի այլ բնագավառներում։ Ատոմային տեխնոլոգիաների երեկոյի ընթացքում բարդ երևույթների մասին պարզ լեզվով կպատմեն հետևյալ փորձագետները․

  • Ալեքսանդր Զայցև, Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիա: Բանախոսը կպատմի, թե առօրյա կյանքում որտեղ կարելի է հանդիպել ատոմային տեխնոլոգիաներ և ինչպես են նրանք այսօր օգնում մեզ գյուղատնտեսության մեջ, կենդանիների փրկության, տիեզերքի հետախուզման և այլուր:
  • Աննա Խորուժայա, Մոսկվայի ախտորոշիչ և հեռաբժշկության կենտրոն: Աննան կխոսի ուղեղի հետազոտության վերջին միտումների մասին և այն մասին, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաներն օգնում ուսումնասիրել դա:
  • Դմիտրի Էփշտեյն, Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիա: Փորձագետը կպատմի այն մասին, որ մենք բոլորս կազմված ենք աստղերից և տիեզերական մասշտաբի ամենահետաքրքիր առասպելներից:
Share