Տնտեսական

Առաջին կիսամյակում Ռուսաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը 15 տոկոսով աճել Է

2021 թվականի առաջին վեց ամսում Իրանի և Ռուսաստանի միջև ապրանքների շրջանառությունն անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ 15 տոկոսով աճել Է: Հուլիսի 27-ին այդ մասին հայտարարել է Իրանում ՌԴ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռուստամ Ժիգանշինը։

«Ռուս-իրանական ապրանքաշրջանառությունը 2020 թվականին աճել Է: Այն նաեւ դրական դինամիկա է դրսեւորում ընթացիկ տարվա սկզբին. 2021 թվականի առաջին վեց ամսում ապրանքաշրջանառությունն աճել է 15 տոկոսով: Ըստ որում արտահանումն ավելացել է 16 տոկոսով, Իրանից ներմուծումը՝ 14 տոկոսով»,- ասել է նա «Առեւտրա-տնտեսական համագործակցությունն Իրանի Իսլամական Հանրապետության հետ» վեբինարում:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ 2020 թվականին Իրանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 2,22 միլիարդ դոլար, որից 1,42 միլարդ դոլարը բաժին է ընկնում ՌԴ-ից արտահանությանը: 2019 թվականի համեմատությամբ երկու երկրների միջեւ առեւտուրն աճել է 39,8 տոկոսով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share