Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-մայիսին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 2.3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 110,218.9 տոննա հաց։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտարդության ծավալները նվազել են 2.3%-ով։

Միևնույն ժամանակ ալյուրի արտադրությունը նվազել է 22.6%-ով և կազմել 61,811.3 տոննա։ ձավարեղեին արտադրությունը նվազել է 8%-ով և կազմել 631.2 տոննա, իսկ մակարոնեղենի արտադրությունը նվազել է 36.6%-ով և կազմել 2,031.4 տոննա։

Share