Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-հունիսին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 0.5%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 3,822.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 0.5%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 9.6%-ով և կազմել 1,289.3 կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 20.1%-ով և կազմել 1,253.7 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրության ծավալները նվազել է 21.3%-ով և կազմել 1,237.6 մլն կՎտ ժամ։ Հովմային էներգիայի արտադրությունը նվազել է 52.9%-ով և կազմել 0.8 մլն կՎտ ժամ։ Արևային էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4.7 անգամ և կազմել 40.6 մլն կՎտ ժամ։

Share