Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-հունիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 7.5%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 202,450.0 տոննա պղնձի խտանյութ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 7.5%-ով։

Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 16.3%-ով և կազմել 5,807.0 տոննա։ Մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 3.8%-ով և կազմել 11,934.0 տոննա։

Ինչ կայանում է մետաղագործական արտադրանքին, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 9.8%-ով և կազմել 3,736.0 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել է 16.2%-ով և կազմել 7,425.0, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 2.9%-ով և կազմել 16,937.0 տոննա։

Share