Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-հունիսին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 2.6%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 131,769.2 տոննա հաց։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 2.6%-ով։

Միևնույն ժամանակ ալյուրի արտադրությունը նվազել է 20.3%-ով և կազմել 75,250.3 տոննա։ Ձավարեղենի արտադրության ծավալները նվազել են 14.5%-ով և կազմել 693.3 տոննա, իսկ մակարոնեղենի արտադրությունը նվազել է 32.4%-ով և կազմել 2,504.7 տոննա։

Share