Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-հունիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 15.6%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 23,254.2 հազար լիտր հանքային ջուր։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 15.6%-ով։

Միևնույն ժամանակ բնական ջրի արտադրությունն աճել է 23.8%-ով և կազմել 25,384.7 հազար լիտր, իսկ ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը նվազել է 5.4%-ով և կազմել 48,733.9 հազար լիտր։

Share