Տնտեսական

ԱՏՀ-ին իրենց մասնակցությունն են հավաստել 51 երկրների ներկայացուցիչներ

Վլադիվոստոկի Արեւելյան տնտեսական համաժողովին (ԱՏՀ) իրենց մասնակցությունն են հավաստել 51 երկրներ, օգոստոսի 17-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ-ի փոխվարչապետ – Հեռավորարեւելյան Դաշնային Օկրուգում (ՀԴՕ) նախագահի լիազոր ներկայացուցիչ Յուրի Տրուտնեւը:

«Այսօրվա դրությամբ հաստատվել Է 51 երկիր, բայց ժամանակ դեռ կա: Մեզ մոտ անցյալ համաժողովը ռեկորդային Էր, այնտեղ կար 65 (մասնակից երկիր): Ինչպես տեսնում եք, մենք առայժմ այնքան Էլ հեռու չենք այդ նշաձողից, ուստի կշարունակենք հրավիրել»,- ասել Է Տրուտնեւը: Լիազոր ներկայացուցչի խոսքով՝ կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով հյուրերին խնդրել ենք գալ առանց ուղեկցող անձանց:

«Դա գործնականում կիսով չափ կրճատում Է համաժողովի մասնակիցների թիվը. նախանցյալ տարվա ութ հազարից մեինչեւ (այժմ) չորս հազար: Բայց մենք կարծում ենք, որ ըստ որում համաժողովը շատ չի կորցնի, որովհետեւ հիմնական մասնակիները՝ ընկերությունների, պետական կառավարման մարմինների, Ասիա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների ղեկավարները կլինեն մեզ մոտ»,- ասել Է Տրուտնեւը:

Արեւելյան տնտեսական համաժողովը Վլադիվոստոկում տեղի կունենա սեպտեմբերի 2 – 4-ը հիբրիդային ձեւաչափով, բարձր մակարդակի հյուրերի մասնակցությունն սպասվում Է անմիջակա ձեւաչափով եւ առցանց: Համաժողովի բոլոր միջոցառումները կհեռարձակվեն ԱՏՀ-ի կայքում:

Այս տարի պլանավորվում Է արտասահմանում կազմակերպել համաժողովի առանձին ստուդիաներ, որոնք հեռուստակամուրջների ինտերակտիվ ռեժիմով կաշխատան Սեուլում, Շանհայում եւ Տոկիոյում: Ցուցահանդեսի կազմակերպիչ Է հանդես գալիս Ռոսկոնգրես հիմնադրամը՝ ՀԴՕ-ում նախագահի լիազոր նեկայացուցչի աշխատակազմի աջակցությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share