Բաժին. Տնտեսական

2021թ. առաջին կիսամյակում Հայաստանում բեռնափոխադրումներն աճել են 18.4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում իրականացվել է 7,491.1 հազար տոննա բեռնափոխադրում։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ բեռնափոխադրումների ծավալն աճել է 18.4%-ով։

Մասնավորապես, երկաթուղային տրանսպորտով իրականացվել է 1,477.8 հազար տոննա բեռների փոխադրում, ինչը 2020թ. համադրելի ցուցանիշից պակաս է 8.5%-ով։ Ավտոմոբիլային տրանսպորտով իրականացված բեռնափոխադրումների ծավալն աճել է 32.4%-ով և կազմել 5,039.0 հազար տոննա, իսկ օդային բեռնափոխադրումների ծավալն աճել է 13.4%-ով և կազմել 7.6 հազար տոննա։

Share