Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-հունիսին Հայաստանում առևտրի ծավալն աճել է 8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում իրականացվել է 1,471,244.3 մլն դրամի առևտուր։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ առևտրի ծավալներն աճել են 8%-ով։

Մասնավորապես, մեծածախ առևտրի ծավալներն աճել են 2.2%-ով և կազմել 639,976.4 մլն դրամ, մանրածախ առևտրի ծավալներն աճել են 14.1%-ով և կազմել 787,886.5 մլն դրամ, իսկ ավտոմեքենաների առևտուրը[1] կրճատվել է 5.5%-ով և կազմել 43,381.4 մլն դրամ։

[1] – միայն մասնագիտացված խանութների միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքը, ինչպես նաև դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը

Share