Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-հունիսին Հայաստանում մսի արտադրությունը նվազել է 0.8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 18,871.8 տոննա միս։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 0.8%-ով։

Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունն աճել է 19.4%-ով և կազմել 6,324.0 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունն աճել է 2 անգամ և կազմել 3,008.9 տոննա։

Share