Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-հունիսին Հայաստանում կաթի արտադրությունը նվազել է 5.3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 3,782.7 հազար լիտր։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազլե են 5.3%-ով։

Միևնույն ժամանակ, կարագի արտադրությունն աճել է 32.6%-ով և կազմել 841.8 տոննա։ Պանրի արտադրությունն աճել են 0.2%-ով և կազմել 11,414.3 տոննա։ Կաթնաշոռի արտադրության ծավալները նվազլե են 1%-ով և կազմել 899.1 տոննա։ Մածունի արտադրությունը նվազել է 8.1%-ով և կազմել 4,702.0 տոննա։ Թթվասերի արտադրությունը նվազել է 3.6%-ով և կազմել 3,279.1 տոննա, իսկ պաղպաղակի արտադրությունն աճել է 8%-ով և ակզմել 8,415.7 հազար լիտր։

Share