Բաժին. Տնտեսական

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության տեսանյութը՝ ՀՀ տեխնոլոգիական ոլորտի մասին

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը 3 երկրներում՝ Հայաստան, Պակիստան և Շրի Լանկա, իրականացրել է  ուսումնասիրություն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում՝ պարզելու տվյալ երկրներում ոլորտի առկա վիճակն  ու զարգացման հեռանկարները։

Ուսումնասիրության արդյունքում, յուրաքանչյուր երկրի համար, այդ թվում նաև Հայաստանի, պատրաստվել է տեսանյութ, որտեղ Հայաստանը ներկայացվում է որպես առաջատար ՏՀՏ երկիր, որն ունի  գիտահետազոտական և մարդկային ստեղծարար մեծ ներուժ։

Տեսանյութում նաև խոսվում է  Խորհրդային Միությունից մինչ այսօր  ոլորտում գրանցած հաջողությունների մասին, ներկայացվում է հայկական տեխնոլոգիական ընկերությունների հաջողության պատմությունները։

Տեսանյութը նպատակ ունի Ճապոնական ընկերությունների ուշադրությունը հրավիրել Հայաստանի վրա՝ տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հեռանկարներ ուրվագծելու համար։

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) պետական կառույց է, որի նպատակն է աջակցել զարգացող երկրներում տնտեսական ու սոցիալական աճին, ինչպես նաև խթանել միջազգային համագործակցությունը՝ կիսվելով գիտելիքներով ու փորձառությամբ:

Share