Բաժին. Տնտեսական

ՍԱՏՄ-ն Արաբկիրի խանութներում խախտումներ է արձանագրել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն օգոստոսի 22-ին շարունակել է խստացված ստուգումները. Երևանի կենտրոնի տեսուչները շրջայց են կատարել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի խոշոր խանութներում։

Դիտարկված օբեկտներից երկուսում հայտնաբերվել են խախտումներ՝ կապված թե՛ աշխատակիցների, թե հաճախորդների դիմակ չկրելու հետ, նաև՝ այդ խանութներում չեն վարել ախտահանության ու ջերմաչափման գրանցամատյաններ, տեղեկացրին

ՍԱՏՄ-ից։

«Կազմվել են խախտումների մասին արձանագրություններ։ Թերացումների կրկնության դեպքում տնտեսավարողները կտուգանվեն։

«Ստուգայցեր լինելու են ամեն օր»,- հայտնում են ՍԱՏՄ-ից՝ հիշեցնելով, որ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, կազմակերպությունները պետք ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

Share