Տնտեսական

Սուրեն Պարսյանը՝ ԵԱՏՄ երկրների արտաքին առևտրաշրջանության մասին

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն անդրադարձել է ԵԱՏՄ երկրների արտաքին առևտրաշրջանությանը:

«2021 թվականի հունվար-հունիս ամիսներին ԵԱՏՄ երկրների արտաքին առևտրաշրջանությունն աճել է +24,5 տոկոս, այդ թվում՝ արտահանումը՝ +24,6 տոկոս, ներմուծումը՝ +24,5 տոկոս։

Առ ի գիտություն Հայաստանի արտաքին առևտրի աննախադեպ աճի մասին խոսող իշխանության ներկայացուցիչների` եթե այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանի արտահանումն աճել է +19,2 տոկոս, ապա Ռուսաստանի արտահանումն աճել է +27,8 տոկոս, Բելառուսինը՝ +53,2 տոկոս», – գրել է տնտեսագետը։

Share