Տնտեսական

ՊԵԿ. Շրջիկ առևտրի կետերում ՀԴՄ-ի կիրառումը կնպաստի գործարքների թափանցիկությանը

Շրջիկ առևտրի կետերի փաստաթղթավորումը հեշտացնելու համար նախորդ տարի Հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ։ Սահմանվել է պարտադիր պահանջ, որ մանրածախ վաճառք իրականացնելիս, եթե դա կատարվում է շրջիկ առևտրի կետերի միջոցով, կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են կիրառել հսկիչ դրամարկղային մեքենա։

Շրջիկ առևտրի կետերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնող և ծառայություններ մատուցող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը ՀԴՄ կտրոնի վրա պարտավոր են տպագրել ապրանքի անվանումը, ծառայության անվանումը, կոդը, գնված ապրանքի քանակը, չափման միավորը և այլն։

Հարկ վճարողը հսկիչ դրամարկղային մեքենան շրջիկ գրանցելու համար պետք է օգտվի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից, որտեղ  նրա կողմից պետք է  նշվի ՀԴՄ-ի տեղադրման հասցեն, ավտոմեքենայի մակնիշը, նաև ավտոմեքենայի պետհամարանիշը։ Որպես գործունեության հասցե համակարգի կողմից ինքնաշխատ լրացվում է տվյալ ՀՎՀՀ-ի իրավաբանական հասցեն։Շրջիկ առևտրի կետերում հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը կնպաստի գործարքների թափանցիկությանն ու կնվազեցնի իրացման շրջանառությունների թերհայտարարագրման ռիսկերը։

Share