Բաժին. Տնտեսական

Հարավային Կորեան առաջարկել է եռակողմ զբոսաշրջության մեխանիզմ մշակել ԿԺԴՀ-ի եւ ՌԴ-ի հետ

Կորեայի Հանրապետության միավորման նախարար Լի Ին Յոնը առաջարկել է եռակողմ զբոսաշրջության նախագիծ մշակել Հարավային Կորեայի, Հյուսիսային Կորեայի եւ ռուսաստանյան Հեռավոր արեւելքի միջեւ:

«Կարծում ենք, որ հեռանկարներ կունենա Հարավային եւ Հյուսիսային Կորեաների միջեւ հարաբերությունների զարգացումը: Այն տեսակետից, որպեսզի գնացքը, ասենք Պուսանայից, կարողանա անցնել Կորեայի Հանրապետության տարածքով, Հյուսիսային Կորեայի տարածքով, հայտնվել Վլադիվոստոկում եւ առաջ շարժվել տարբեր երթուղիներով, որոնք կարող են տուրիստական արժեք ունենալ»,-ասել է նախարարը՝ հանդես գալով «Զբոսաշրջություն. հյուրընկալության նոր դարաշրջան» նստաշրջանում, որն անցկացվում է Արեւելյան տնտեսական համաժողովի շրջանակներում:

Այդ առաջարկության տեսանկյունից նա Անդրսիբիրյան մայրուղին համարել է «բարեկամության զարկերակ» եւ նշել, որ նման նախագիծը դրական ազդեցություն կունենա ռուսաստանյան Հեռավոր արեւելքի հետ բազմակողմ փոխհարաբերությունների զարգացման վրա: Լի Ին Յոնը նաեւ հավելել Է, որ Հարավային Կորեան հույս ունի վերականգնել զբոսաշրջային հոսքը Պրիմորիե, որն ընդհատվել Էր կորոնավիրուսի պատճառով: Նրա խոսքով, հանրապետության շուրջ 300 հազար բնակիչներ Վլադիվոստոկ են այցելել «մինչեւ համավարակը եղած ժամանակաշրջանում»: Նախարարը նշել Է, որ երիտասարդ կորեացիների մոտ մեծանում է հետաքրքրությունը Ռուսաստանի նկատմամբ եւ երկրի կառավարությունների մակարդակով նպատակահարմար կլիներ պայմաններ ստեղծել նման երիտասարդական տուրիստական փոխանակման համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share