Բաժին. Տնտեսական

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2021թ. առաջին կիսամյակում կազմել 3.57 մլրդ դոլար, առաջատարը գործընկերը Ռուսաստանն է

2021թ. հունվար-հունիսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել 3.572 մլրդ դոլար, ինչը 2020թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 422.36 մլն դոլարով կամ 13.41%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները;

ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 1.096 մլրդ դոլար։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 16.02%-ով կամ 151.37 մլն դոլարով։ Երկրորդը տեղում Չինաստանն է՝ 546.31 մլն դոլար, աճ՝ 33.73%։ Եռյակը եզրափակում է Իրանը՝ 223.9 մլն դոլար, աճ՝ 26.56%։

Չորրորդ հորիզոնականում Շվեյցարիան է՝ 177.78 մլն դոլար, անկում 24.14%։ Հինգերորդ տեղում է Գերմանիան՝ 135.04 մլն դոլար, աճ՝ 20.94%։ Վեցերորդն Իտալիան է՝ 126.49 մլն դոլար, աճ՝ 19.48%։ Յոթերորդ հորիզոնականում Բուլղարիան է՝ 114.79 մլն դոլար, աճ՝ 29.15%։ Ութերորդը Նիդերլանդներն են՝ 89.14 մլն դոլար, աճ՝ 21.86%։ Իններորդ տեղում Վրաստանն է՝ 77.5 մլն դոլար, աճ՝ 33.05%։ Տասնյակը եզրափակում է Ուկրաինան՝ 67.09 մլն դոլար, անկում՝ 2.99%։

Ինչ կայանում է երկրների խմբերին, ապա ԱՊՀ երկրների հետ առևտուրն աճել է 13.99%-ով և կազմել 1.214 մլրդ դոլարից, որից ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 1.133 մլրդ դոլար, աճ՝ 15.31%։

ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 21.01%-ով և կազմել 713.56 մլն դոլար, իսկ այլ երկրների հետ առևտրի ծավալն աճել է 10%-ով և կազմել 1.644 մլրդ դոլար։

Share