Բաժին. Տնտեսական

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2021թ. հունվար-հունիս

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-հունիս ամիսներին ներմուծման ծավալը Հայաստան կազմել է 2.192 մլրդ դոլար։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 7.94%-ով կամ 161.29 մլն դոլարով։

Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 8.95%-ով կամ 67.29 մլն դոլարով և կազմել 819.20 մլն դոլար։ Երկրորդը Չինաստանն է՝ 194.31 մլն դոլար, +4.03%։ Եռյակը եզրափակում է Իրանը՝ 193.15 մլն դոլար, +42.94%։

Չորրորդ հորիզոնականում Վրաստանն է՝ 133.22 մլն դոլար, +0.03%։ Գերմանիան հինգերորդն է՝ 98.56 մլն դոլար, +13.19%։ Վեցերորդ տեղում Իտալիան է՝ 86.55 մլն դոլար, +15.04%։ Յոթերորդը Ուկրաինան է՝ 57.70 մլն դոլար, -4.77%։ Ութերորդ հորիզոնականում ԱՄԷ-ն է՝ 50.74 մլն դոլար, -0.85%։ Իններորդը ԱՄՆ-ն է՝ 46.73 մլն դոլար, +93.25%, և տասնյակը եզրափակում է Նիդերլանդները՝ 37.03 մլն դոլար, +7.93%։

Ինչ կայանում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն աճել են 7.26%-ով և կազմել 908.81 մլն դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն աճել է 8.55%-ով և կազմել 844.49 մլն դոլար։ Ինչ կայանում է Եվրամիությանը, ապա այս ուղղությամբ ներմուծման ծավալներն աճել են 9.45%-ով և կազմել 447.64 մլն դոլար։

Share