Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-հուլիսին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 0.1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 4,454.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 0.1%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 2.3%-ով և կազմել 1,683.1 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 22.4%-ով և կազմել 1,482.6 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը նվազել է 21.6%-ով և կազմել 1,237.6 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը նվազել է 40%-ով և կազմել 0.9 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 366.4%-ով և կազմել 49.9 մլն կՎտ ժամ։

Share