Բաժին. Տնտեսական

2021թ. հուլիսին Հայաստանում ժամկետանց վարկերի քանակն աճել է 23.21%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերի տրամադրած վարկերի քանակը 3,876,203 է։ 2021թ. հուլիսի վերջի համեմատ արձանագրվել է անկում 0.72%-ով կամ 27,937 վարկով, իսկ 2021թ. մարտի վերջի համեմատ անկումը կազմել է 5.24% կամ 214,268 վարկ։

Մասնավորապես, հուլիսի վերջի դրությամբ վարկային ներդրումների քանակը 3,585,366 է՝ հունիսի համեմատ -1.76% կամ 64,163 վարկ, որից տարադրամով կարճաժամկետ վարկեր՝ 141,865 (-8.06%), տարադրամով երկարաժամկետ վարկեր՝ 1,527,521 (-2.27%)։ Ինչ կայանում է դրամով վարկերին, ապա կարճաժամկետ վարկերի թիվը կրճատվել է 14.99%-ով և կազմել 166,002, իսկ երկարաժամկետ վարկերի թիվն աճել է 0.75%-ով և կազմել 1,749,977։

Բանկերի կողմից երկարաձգված վարկերի քանակը հուլիսի վերջի դրությամբ կազմել է 250,509, հունիսի համեմատ արձանագրվել է աճ 12.9%-ով։ Մասնավորապես, երկարաձգված կարճաժամկետ վարկերի քանակն աճել է 27.34%-ով և կազմել 162,380, իսկ երկարաձգված երկարաժամկետ վարկերի քանակը նվազել է 6.61%-ով և կազմել 88,129։

Բանկերի ժամկետանց վարկերի քանակը հուլիսի վերջի դրությամբ կազմել է 40,329, հունիսի համեմատ արձանագրվել է աճ 23.21%-ով։ Մասնավորապես, ժամկետանց կարճաժամկետ վարկերի քանակն աճել է 45.74%-ով և կազմել 28,435, իսկ ժամկետանց երկարաժամկետ վարկերի քանակը նվազել է 10.04%-ով և կազմել 11,893։

Եթե խոսենք տոկոսային պատկերի մասին, ապա վարկային ներդրումները կազմում են ՀՀ առևտրային բանկերի տրամադրած վարկերի 92.5%, հունիսի նկատմամբ ցուցանիշը նվազել է 0.98 տոկոսային կետով։ Երկարաձգված վարկերը կազմում են վարկերի ընդհանուր թվի 6.46%, հունիսի նկատմամբ՝ +0.78 տոկոսային կետ։ Ժամկետանց վարկերը կազմում են ընդհանուր վարկերի 1.04%-ը, հունիսի նկատմամբ սույն ցուցանիշն աճել է 0.2 տոկոսային կետով։

Share