Տնտեսական

Ռուսաստանը եւ Բելառուսը ձեւավորում են միասնական ագրարային քաղաքականություն

Ռուսաստանը եւ Բելառուսը պայմանավորվել են միասնական ագրարային քաղաքականություն ձեւավորելու շուրջ: Այդ մասին ասվում Է ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի եւ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյի համատեղ հայտարարության մեջ:

Երկու երկրների կառավարությունների ղեկավարները սեպտեմբերի 10-ին անցկացրել են Միութենական պետության նախարարների խորհրդի նիստ: Նիստի արդյունքներով՝ հավանություն Է տրվել «Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի դրույթների՝ 2021-2023 թվականներին իրագործման հիմնական ուղղություններին» եւ 28 միութենական ծրագրերին, որոնք ուղղված են ռուս-բելառուսական ինտեգրացման ամրապնդման խնդիրների իրականացմանը:

«Կողմերը պայմանավորվել են իրականացնել գյուղատնտեսության բնագավառի օրենսդրության մերձեցում՝ նպատակ ունենալով մեծացնել գյուղատնտեսական արտադրանքի փոխադարձ առեւտրի ծավալները, վերացնել վարչական արգելները, ապահովել պարենային անվտանգությունը եւ գյուղատնտեսության համատեղ գիտատեխնիկական զարգացումը»,-ասվում Է հայտարարության մեջ:

Բացի այդ, երկրները պայմանավորվել են իրավական ակտերի նորմատիվների ընդունման շուրջ, որոնք ապահովում են միասնական պահանջները առեւտրի եւ հասարակական սննդի կարգավորման բնագավառում, ինչպես նաեւ այդ ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Share