Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-հուլիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 8.5%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 232,196.0 տոննա պղնձի խտանյութ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 8.5%-ով։

Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 21.8%-ով և կազմել 6,506.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 5.7%-ով և կազմել 13,858.0 տոննա։

Ինչ կայանում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 8.6%-ով և կազմել 4,400 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել է 11.7%-ով և կազմել 8,684.0 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 4%-ով և կազմել 16,688.0 տոննա։

Share