Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-հուլիսին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 2.7%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 153,232.5 տոննա հաց։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 2.7%-ով։

Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը նվազել է 21.1%-ով և կազմել 85,021.9 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը նվազել է 23.3%-ով և կազմել 777.6 տոննա։ Մակարոնեղենի արտադրությունը նվազել է 29.3%-ով և կազմել 2,873.1 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունն աճել է 3.9%-ով և կազմել 7,243.8 տոննա։

Share