Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-հուլիսին Հայաստանում մսի արտադրությունը նվազել է 0.2%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 22,063.0 տոննա միս։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 0.2%-ով։

Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունն աճել է 21.0%-ով և կազմել 7,529.6 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունն աճել է 1.9 անգամ և կազմել 3,272.2 տոննա։

Share