Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-օգոստոսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.9%-ով

2021թ. հունվար-օգոստոս ամիսներին, 2020թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 4.9%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական Կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության և ծառայությունների ոլորտները։

Այսպես, հունվար-օգոստոս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 1.0%-ով, շինարարությունն աճել է 7.3%-ով, առևտրի շրջանառությունը աճել է 7.1%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է 5.3%-ով:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1,415,710.2 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 2,074,518.0 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 1,192,036.1 մլն ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 205,325.9 մլն ՀՀ դրամ։

Share