Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-օգոստոսին Հայաստանում արտահանումն աճել է 21.8%-ով

2021թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 5,002.6 մլն ԱՄՆ դոլար։ 2020թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 12.7%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 1,178.6 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2021թ. հունվար-օգոստոսին Հայաստանն արտահանել է 1,912.0 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 3,090.6 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 21.8%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 7.70%։

Share