Տնտեսական

Եվրոպայում գազի գինը վերստին նորացրեց ռեկորդը

Սեպտմբերի 30-ին կայացած սակարկություններում Եվոպայում գազի գինը շարունակել է նորացնել ռեկորդները եւ գերազանցել է 1 070 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց: Այդ մասին են վկայում ICE սակարանի տվյալները: Նիդեռլանդների TTF հաբում նոյեմբերի ապառնագրերի արժեքը հասել է 1072,96 դոլարի հազար խորանարդ մետի դիմաց:

Օրվա սկզբից գազի գնի ընդհանուր աճը կազմում է շուրջ 2,6 տոկոս: Ավելի վաղ Եվրոպայում գազի գինը պատմության մեջ աաջին անգամ գերազանցել է 1 000 դոլարը հազար խորանարդ մետի դիմաց: «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը ավելի վաղ հայտարարել է, որ Եվրոպայի գազի ստորգետնյա պահեստաաններ գազի մղման հետ ընկնելը եւ գազի աճող պահանջարկը հանգեցրել են այն բանին, որ Եվրոպայում վառելիքի այդ տեսակի գները սահմանել են ռեկորդներ եւ մոտ ժամանակներս կարող են գերազանցել դրանց մեծությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share