Տնտեսական

«Գազպրոմն» սկսում է Հունգարիային «Թուրքական հոսքից» գազի մատակարարումները

«Գազպրոմը» նոր համաձայնությունների շրջանակներում սկսում Է «Թուրքական հոսք»-ից Բուլղարիայի եւ Սերբիայի գազափոխադրման համակարգով Հունգարիային գազի մատակարարումները:

MVM CEEnergy Ltd ընկերությունը սեպտեմբերի 27-ին ռուսաստանյան կորպորացիայի հետ ստորագրել Է 15 տարվա ընթացքում տարեկան 4,7 միլիարդ խորանարդ մետր երկնագույն վառելիքի մատակարարման պարտավորագիր: Այդ թվում՝ տարեկան 3,5 միլիարդ խորանարդ մետր գազը կմատակարարվի Սերիբայի եւ մեկ միլիարդը՝ Ավստրիայի տարածքով:

Համաձայնություններն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 1-ից եւ նախատեսում են 10 տարի անց պայմանները փոխելու հնարավորություն:

Ինչպես ասել Է «Գազպրոմի» կառավարման փոխնախագահ Ելենա Բուրմիստրովան, համաձայնագիրն առաջիկա 15 տարում հուսալի եւ կայուն մատակարարումներ Է նախատեսում Հունգարիայի համար, ինչպես նաեւ ապահովում Է երկնագույն վառելիքի մատակարարումների երթուղիների դիվերսիֆիկացիան:

Այսպիսով, այժմ արդեն եվրոպական յոթ երկիր կկարողանա ռուսաստանյան գազն ստանալ «Թուրքական հոսքով». խոսքը Բուլղարիայի, Հունաստանի,Հյուսիսային Մակեդոնիայի, Ռումինիայի, Սերբիայի, Բոսնիայի եւ Հերցեգովինայի ու Հունգարիայի մասին Է: Հունգարիայի հետ «Գազպրոմի» նոր համաձայնությունները, սակայն, բացասաբար են ընդունել Կիեւում, քանի որ, նոր պարտավորագրերի համաձայն, մատակարարումները նրա գազափոխադրման համակարգով չեն իրականացվելու:

Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել Է, որ Կիեւը վրդովված Է համաձայնագրի առնչությամբ եւ կարծում Է, որ այն վնաս Է հասցնում ուկրաինա-հունգարական երկկողմ հարաբերություններին: Կիեւը նաեւ հայտարարել Է, որ մտադիր Է այդ պատճառով դիմել Եվրահանձնաժողովին:

Իր հերթին «Ուկրաինայի գազափոխադրման համակարգի օպերատոր» ընկերությունը հաղորդել Է, որ համապատասխան համաձայնագիրը խնդիրներ կստեղծի այս երկրի ներսում գազի ստորգետնյա պահեստարաններում դրա ներմուծման եւ պահպանման առնչությամբ:

Դրա հետ մեկտեղ Կրեմլում կարծում են, որ Մոսկվայի եւ Բուդապեշտի միջեւ համաձայնությունների կապակցությամբ Կիեւի «հիստերիկ արձագանքի» համար հիմքեր չկան: Այնտեղ նաեւ հիշեցրել են, որ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել Է Ուկրաինայի տարածքով 2024 թվականից հետո, երբ լրանա ուկրաինական կողմի հետ գործող տարանցման համաձայնագիրը, տնտեսապես նպատակահարմար պայմանների առկայությամբ գազի մատակարարման Ռուսաստանի պատրաստակամության մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Share