Տնտեսական

Ջո Բայդենն ԱՄՆ-ի կառավարության ֆինանսավորումը երկարաձգել է մինչեւ դեկտեմբերի 3-ը ներառյալ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 30-ին ստորագրել Է փաստաթուղթ մինչեւ դեկտեմբերի 3-ը ներառյալ դաշային կառավարության ժամանակավոր ֆինանսավորման մասին: Այդ մասին հաղորդել Է Սպիտակ տունը: Ավելի վաղ նախաձեռնությունն ստացել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների հավանությունը:

Բացի կառավարության ֆինասավորումից, փաստաթուղթը բովանդակում Է նաեւ դրույթներ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման եւ Աֆղանստանից փախստականների օգնության համար լրացուցիչ միջոցների տրամադրման մասին: Սեպտեմբերի 30-ին ԱՄՆ-ում ավարտվում Է 2021 ֆինանսական տարին, սակայն օրենսդիրներն առայժմ չեն համաձայնեցրել հաջորդ տարվա լիարժեք բյուջեն: Այդ առնչությամբ կառավարության ֆինանսավորման ժամանակավոր երկարաձգման այս նախաձեռնությունը պետք Է հաստատվեր մինչեւ մինչեւ հոկտեմբերի մեկը (Արեւելյան ափի ժամանակով, Երեւանի ժամանակով 08:00-ն):

Հակառակ դեպքում երկրին սպառնում Էր նոր «շատդաուն»՝ կառավարության աշխատաքի դադարեցում: Վերջին անգամ դա տեղի Է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 22-ին, ինչի հետեւանքով պետական ծառայողները հարկադիր արձակուրդի են գնացել ռեկորդային երկար ժամանակով՝ 35 օր: Նախագահի կողմից այդ փաստաթղթին հավանություն տալը թույլ Է տալիս խուսափել «շատդաունից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share