Տնտեսական

Դուբայում բացվել է Expo-2020 համաշխարհային ցուցահանդեսը

Դուբայում բացվել Է Expo-2020 համաշխարհային ցուցահանդեսը, որն ավելի վաղ մեկ տարով հետաձգվել Էր COVID-19-ի համավարակի պատճառով: Այդ մասին հաղորդել Է BBC News-ը:

Ավելի քան 190 երկիր ցուցահանդեսի աշխատանքի 182 օրվա ընթացքում կցուցադրի տեխնիկայի, գիտության եւ արվեստի բնագավառում իր ձեռքբերումներն ու ինովացիաները: Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումը ցուցահանդեսը բացված Է հայտարարել սեպտեմբերի 30-ի երեկոյան տեղի ունեցած արարողության ժամանակ:

Նա «Ալ Բայան» թերթին ասել Է, որ սա «բացառիկ իրադարձություն Է, որը կտպավորվի մարդկանց հիշողության մեջ: Նա հավելել Է, որ ԱՄԷ-ն այդ միջոցառումը կազմակերպում Է, «որպեսզի գտնի գլոբալ խնդիրների լուծումը միջազգային համագործակցության հիման վրա, որի կարիքն ունի մարդկությունը»: Դուբայի կառավարությունն այդ միջոցառման վրա ծախսել Է մոտավորապես 7 միլիարդ դոլար: Բոլոր երկրների քաղաքացիները կարող են այցելել Արաբական Միացյալ Էմիրություններ, եթե նրանք լիովին պատվաստված են COVID-19-ի դեմ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հավանության արժանացած որեւԷ պատվաստանյութով: Ցուցահանդեսում հայտնվելու համար 18 եւ ավելի բարձր տարիքի բոլոր անձինք պետք Է ներկայացնեն պատվաստման կամ ՊՇՌ-թեստի բացասական արդյունքի ապացույցներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Share