Տնտեսական

Գազի գինը Եվրոպայում նոր ռեկորդ է սահմանել

Գազի ֆյուչերսների գները Եվրոպայում հասել են նոր ռեկորդային նշագծի՝ հազար խորանարդ մետրի դիմաց առաջին անգամ գերազանցելով 1200 դոլարը: Այդ մասին վկայում են ICE Futures-ի սակարկությունների տվյալները:

Նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը, ըստ TTF հոլանդական ինդեքսի, այսօրվա սակարկությունների բացումից արդեն մի քանի րոպե անց գերազանցել Է հազար խորանարդ մետրի դիմաց ռեկորդային 1200 դոլարը: Սակարկությունների մեկնարկի առավելագույնը կազմել Է 1228,8 դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Share