Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-օգոստոսին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 1.5%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 5,030.5 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 1.5%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 1.4%-ով և կազմել 2,051.5 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 23.6%-ով և կազմել 1,681.5 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը նվազել է 25.0%-ով և կազմել 1,237.6 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը նվազել է 43.7%-ով և կազմել 0.9 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 4.6 անգամ և կազմել 59.0 մլն կՎտ ժամ։

Share