Տնտեսական

Հնդկաստանը վերսկսել է տուրիստական այցագրեր տալ

Հնդկաստանը մեկուկես տարվա դադարից հետո հոկտեմբերի 15-ից կսկսի տուրիստական այցագրեր տալ օտարերկրյա քաղաքացիներին. այդ այցագրերն ստանալու համար զբոսաշրջիկները պետք է ժամանեն չարտերային չվերթով: Այդ մասին վկայում է երկրի կառավարության պաշտոնական հաղորդագրությունը:

Ինչպես ճշտվում է, տուրիստական այցագրերի սահմանումը հաջորդ քայլն է դարձել այն բանից հետո, երբ վերջին ամիսների ընթացքում թույլատրվել է գործնական, դիվանագիտական եւ ուսանողական այցագրեր տալը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ առաջին 500 հազար օտարերկրացի զբոսաշրջիկներն այցագրերը կստանան անվճար:

Նոյեմբերի 15-ից տուրիստական այցագրեր կկարողանան ստանալ նաեւ այն զբոսաշրջիկները, որոնք ժամանել են կանոնավոր չվերթներով:

«Բոլոր արձանագրությունները եւ նորմերը, որոնք կապված են COVID-19-ի տարածման նախազգուշացման հետ, եւ որոնք սահմանել է առողջապահության նախարարությունը, պետք է պահպանեն նաեւ օտարերկրացի զբոսաշրջիկները, այն ավիաընկերությունները, որոնք նրանց բերում են Հնդկաստան, ինչպես նաեւ օդանավակայանների բոլոր աշխատակիցները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

2019 թվականին, նախքան կորոնավիրուսի համավարակի սկսվելը, Հնդկաստանն ընդունել է 10,6 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկների:

Ինչպես «Ինտերֆաքս»-ին ճշտել են Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայում (ՌՏՕԱ), քանի որ բաց է ավիահաղորդակցությունը Գոայի հետ, տուրօպերատորները կարող են բեռնաուղեւորատար չվերթներ իրականացնել այնտեղ, որոնք Հնդկաստանի կառավարությունը նույնպես դիտարկելու է որպես չարտերային:

Share