Տնտեսական

Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհել են հարաբերությունների էկոնոմիկայի Էմպիրիկ հայացքի համար

Ալֆրեդ Նոբելի հիշատակին Շվեդիայի պետական բանկի մրցանակը բաժանված է կանադա-ամերիկացի տնտեսագատ Դեւիդ Քարդի եւ ԱՄՆ-ից հետազոտողներ Ջոշուա Անգրիստի եւ Գվիդո Իմբենսի միջեւ: Հոկտեմբերի 11-ին այդ մասին հայտարարել է Գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն:

Քարդին պարգեւը հանձնվել է «աշխատանքի Էկոնոմիկայի բնագավառում նրա Էմպիրիկ հայացքի համար»: Անգրիստը եւ Իմբենսը մրցանակի երկրորդ կեսը կստանան «պատճառա-հետեւանքային կապերի վերլուծության բնագավառում իրենց մեթոդաբանական ավանդի համար»: Այս տարվա դափնեկիրները ներկայացրել են աշխատանքի շուկայի նոր հայացքներ եւ ցույց տվել, թե տնտեսական գործընթացների պատճառի եւ հետեւանքի մասին ինչ եզրակացություններ կարելի է անել փորձարարական ճանապարհով:

«Նրանց մոտեցումը տարածվել է այլ բնագավառներ եւ հեղափոխություն է կատարել Էմպիրկ հետազոտությունների բնագավառում»,- պարզաբանել է Նոբելյան կոմտեն իր ընտրությունը:

Գիտնականները ցույց են տվել, որ գիտափորձերի միջոցով կարելի է հայտնաբերել սոցիալական գիտությունների համար չափազանց կարեւոր պատճառներ եւ հետեւանքներ. օրինիակ՝ ներգաղթի ազդեցությունը վարձատրման եւ զբաղվածության կամ երկարատեւ կրթության ապագա եկամտի մակարդակի վրա:

«Հանգուցային գործոն է այն իրավիճակների օգտագործումը, որոնցում պատահական իրադարձությունները կամ քաղաքականության փոփոխումը հանգեցնում են այն բանին, որ մարդկանց խմբերին վերաբերվում են տարբեր կերպ, ինչը հիշեցնում է կլինիկական փորձարկումները բժշկագիտության բնագավառում»,- նշել են շվեդ փորձագետները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share