Տնտեսական

Եվրոպայում գազի գինը կրկին բարձրացել է

Լոնդոնի ICE սակարանում հոկտեմբերի 25-ին սակարկությունների ընթացքում Եվրոպայում գազի գինը կրկին բարձրացել է հազար խորանարդ մետրի դիմաց 1 100 դոլարից, վկայում են առեւտրական հարթակի տվյալները:

Նիդեռլանդների TTF հաբում նոյեմբերի ապառնագրի արժեքը ներկայումս կազմում է հազար խորանարդ մետրի դիմաց 1109 դոլար: Գազի գինն առավելակետին հասել է հազար խորանարդ մետրի դիմաց 1 139 դոլար:

Եվրոպայի գազի ճյուղում ճգնաժամը սրվեց այս աշնանն այն բանից հետո, երբ գազի կանխիկ գներն սկսեցին շեշտակիորեն աճել՝ գերազանցելով հազար խորանարդ մետրի դիմաց 1 000 դոլարը եւ հասան հազար խորանարդ մետրի դիմաց գրեթե 2 000 դոլարի՝ գազի պահեստարանների ցածր լցվածության ֆոնին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share