Տնտեսական

Եվրոպայում գազի գինը սեպտեմբերի վերջից առաջին անգամ ցած է իջել 850 դոլարից

Եվրոպայում գազի գինը հոկտեմբերի 29-ին Լոնդոնի ICE սակարանում կայացած սակարկությունների ընթացքում շարունակել է Էժանանալ, եւ դրա արժեքը հազար խորանարդ մետրի դիմաց 850 դոլարից իջել է ցած սեպտեմբերի վերջից ի վեր առաջին անգամ: Այդ մասին են վկայում առեւտրական հարթակի տվյալները: Նիդեռլանդների TTF հաբում դեկտեմբերի ապառնագրի արժեքը նազել է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 844,9 դոլար: Օրվա ընթացքում գնի ընդհանուր անկումը կազմում է ավելի քան 9 տոկոս:

Ավելի վաղ «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտարարել Է, որ «Գազպրոմը» պատրաստ է շարունակելու գազի մղումը Եվրոպայի գազի ստորգետնյա պահեստարաններ այն բանից հետո, երբ ավարտի Ռուսաստանում ստորգետնյա պահեստարանների լցումը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի պահեստանների լցումը պլանավորվում է լիովին ավարտել նոյեմբերի 8-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share