Տնտեսական

ԱԽՏՀ-ի մասնակիցները քննարկել են տնտեսության վերականգնումը համավարակից հետո

Ասիա – խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) Էկոնոմիկաների նախարարները գագաթնաժողովի նախաշեմին անցկացված հանդիպմանը համաձայնության են եկել տարածաշրջանում կորոնավիրուսի համավարակի հետեւանքների հաղթահաման համատեղ ջանքերի շուրջը: Նոյեմբերի 10-ին այդ մասին ասված է այն հայտարարության մեջ, որը տարածել են ԱԽՏՀ-ի համաժողովի կազմակերպիչները:

«ԱԽՏՀ-ի նախարարներն անհրաժեշտ են համարել կորոնավիրուսից հետո (տնտեսության) վերականգնումն այն կերպ, որպեսզի ոչ մեկը հետ ընկած չմնա: Մասնավորապես, դա վերաբերում է կանանց եւ բնիկ ժողովուրդներին, որոնք ամենից շատ են տուժել համավարակից»,- հաղորդագրության մեջ մեջբերում է արված Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Նանայա Մահուտայի խոսքից:

Հայտարարության մեջ նշված Է, որ երկրները համաձայնության են եկել հանածո վառելիքի սուբսիդիաների դադարեցման շուրջը եւ ընդգծել են ածխածնային չեզոքության հասնելու պարտավորությունների կատարման կարեւորությունը: Նախարարները համաձայնվել են զարգացնել համագործակցությունը Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ ազնիվ եւ բաց առեւտի եւ, որպես հետեւանք, համավարակից հետո տնտեսությունների վերականգնման հասնելու համար: Ինչպես հաղորդվում է ԱԽՏՀ-ի կայքում, ղեկավարների հանդիպումը կկայանա նոյեմբերի 12-ին Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդենի նախագահությամբ:

Հուլիսի 16-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով տեղի է ունեցել ԱԽՏՀ-ի ղեկավարների արտահերթ հանդիպումը՝ նվիրված կորոնավիրուսի դեմ պայքարին եւ համավարակի հետեւանքների հաղթահարմանը: ԱԽՏՀ-ի կազմի մեջ են մտնում 19 երկներ: Դրանց թվում 12 հիմնադիր երկրները՝ Ավստրալիան, Բրունեյը, Ինդոնեզիան, Կանադան, Մալայզիան, Նոր Զելանդիան, Սինգապուրը, ԱՄՆ-ը, Թաիլանդը, Ֆիլիպինները, Հարավային Կորեան եւ Ճապոնիան, ինչպես նաեւ ՉԺՀ-ն (անդամակցել է 1991 թվականին), Մեքսիկան եւ Պապուա Նոր Գվինեան (1993), Չիլին (1994), Ռուսաստանը, Վիետնամը եւ Պերուն (1998): 1991 թվականին ԱԽՏՀ-ին են միացել նաեւ երկու չինական տարածքները՝ Սյանգանը (Հոնկոնգը) եւ Տայվանը: Հաշվի առնելով միավորման կազմի առանձնահատկությունը, որը ներառում է ոչ միայն պետություններ, այլեւ տարածքներ, ԱԽՏՀ-ի մասնակիցներին ընդունված է նշել «տնտեսություններ» տերմինով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share