Տնտեսական

Եվրոպայում գազի գինն իջել է

Եվրոպայում գազի գինը սակարկությունների բացմանն իջել է հազար խորանարդ մետրի դիմաց 800 դոլարից՝ Ռուսաստանից վառելիքի մատակարարումների աճի ակնալությամբ, վկայում են ICE սակարանի տվյալները:

Նիդեռլանդների TTF հաբում դեկտեմբերի ապառնագրի գինն իջել է հազար խորանարդ մետի դիմաց մինչեւ 791,6 դոլար:

Առավոտյան ավելի վաղ Յամալ – Եվրոպա խողովակաշարով գազի մղումը նախօրյակի ցուցանիշների համեմատությամբ աճել է մեկ քառորդով: Բացի դանից, «Գազպրոմը» նոյեմբերի 10-ին տվել է պարտավորագրով Ուկրաինայի տարածքով գազի տարանցման առավելագույն ծավալի հայտեր՝ օրական 109,3 միլիոն խորանարդ մետր ծավալով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share