Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում գինու արտադրությունն աճել է 43.7%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 9,319.7 հազար լիտր գինի, որից 433.8 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 40.8%-ով, իսկ փրփրուն գինիների դեպքում՝ 26.1%։

Միևնույն ժամանակ, վիսկիի արտադրությունն աճել է 2.8 անգամ և կազմել 594.3 հազար լիտր, օղու արտադրությունն աճել է 11.6%-ով և կազմել 3,253.1 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունն աճել է 22.3%-ով և կազմել 23,701.2 հազար լիտր։

Share