Տնտեսական

«Ժողովուրդ»․ Ավտոմեքենաների առևտուրն ավելացել է, գները՝ բարձրացել

«Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին ավտոմեքենաների առեւտրի ծավալը կազմել է 75 մլրդ 557 մլն 100 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 2.3 տոկոսով ավելացել է, այսինքն՝ մեր երկրում ավտոմեքենաների առեւտուրն ակտիվացել է: Ոչ միայն առեւտուրն է ակտիվացել, այլեւ ավտոմեքենաների գներն են բարձրացել:

Պարզվում է՝ Քովիդի պատճառով աշխարհում ավտոմեքենա չի արտադրվել, եւ այժմ տեղական շուկայում վաճառվում են տարիներ առաջ ներկրված ավտոմեքենաները, այն էլ՝ բարձր գներով: «Հայաստանցիները եթե ավտոմեքենա ներկրում էին ԱՄՆ-ից, ապա միայն վնասվածը, իսկ ԱՄՆ քաղաքացին միայն սրահից ձեռք էր բերում նոր արտադրվածը: Հիմա ԱՄՆ քաղաքացուն ասում են, որ պետք է նոր մեքենայի համար սպասի կես տարի: Եւ որպեսզի չսպասի այդքան, նա ստիպված իր վթարված մեքենան է նորոգում ու օգտագործում: Օրինակ՝ Honda Civic ավտոմեքենան, եթե 2019 թվականին արժեցել է 17 000 դոլար, ապա հիմա այն 26 000 դոլար է»,- «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացրեց ավտոմեքենա ներկրողը:

Քովիդի ժամանակ, սակայն, ավտոմեքենաների գները 50 տոկոսով նվազել էին. այդ ժամանակահատվածում, երբ կարանտին էր, մարդիկ իրենց գոյությունը պահելու համար ստիպված իրենց 10 000 դոլարանոց ավտոմեքենան 4000 դոլարով էին վաճառում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Share