Տնտեսական

Գարեգին Բաղրամյան. Հայաստանը պլանավորում է ազատականացնել էներգետիկ շուկայի մի հատվածը

Հայաստանը 2022 թվականի փետրվարից անցնելու էներգետիկ նոր մոդելի. շուկայի որոշ հատված կազատականացվի։ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` պատասխանելով փոքր հիդրոէլեկտրակայաններին վերաբերող հարցին։

«Պետության կողմից այդ էլեկտրակայաններին տրված էլեկտրաէներգիայի պարտադիր գնման երաշխիքը նոր կարգավորումների դեպքում այլևս չի գործելու։ Իրենք ազատ են` միանալու շուկայի առևտրի իրականացման էլեկտրոնային հարթակին և իրականացնելու առևտուր` բոլոր առևտրային կանոններին համապատասխան»,- ասաց Բաղրամյանը։

Share