Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 28.2%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 41,073.5 հազար լիտր հանքային ջուր։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 28.2%-ով։

Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 26.2%-ով և կազմել 44,020.0 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն աճել է 0.3%-ով և կազմել 85,669.6 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունն աճել է 37.3%-ով և կազմել 10,253.6 հազար լիտր։

Share