Տնտեսական

Եվրոպայում գազի գինն իջել է հազար խորանարդ մետրի դիմաց 1000 դոլարից ցած

Եվրոպայում գազի գինը նոյեմբերի 22-ին կայացած բորսայական սակարկություններում իջել է հազար խորանարդ մետրի դիմաց 1 000 դոլարից ցած, վկայում են ICE սակարանի տվյալները, տեղեկացնում է:

Նիդեռլանդների TTF հաբում դեկտեմբերի ապառնագրի գինն իջել է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 993 դոլար: Եվրոպայում գնի ընդհանուր նվազումն օրվա սկզբից կազմում է 2,4 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share