Տնտեսական

ՊԵԿ-ը պատասխանում է քաղաքացիների հարցերին

Ֆիզիկական անձի կողմից ավտոմեքենայի այլ ֆիզիկական անձի օտարման գործարքներից ստացված եկամուտների մասով ի՞նչ հարկային պարտավորություն է առաջանում, ի՞նչ հաշվարկ է անհրաժեշտ ներկայացնել և ի՞նչ ժամկետներում:

Պատասխան՝

Ֆիզիկական անձի կողմից ձեռք բերված ավտոմեքենան ձեռք բերելուց հետո 365 օրվա ընթացքում անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսա¬ցող այլ ֆիզի-կական անձի օտարվելու (այդ թվում՝ նվիրատվությամբ տրամադրվելու) դեպքում՝ որպես ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում, առաջանում է եկամտային հարկի պարտավորություն՝ 1% դրույքաչափով, բայց ոչ պակաս, քան ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամից։ Եկամտային հարկը ֆիզիկական անձը հաշվարկում է ինքնուրույնաբար՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ, բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելով եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկ (ձևը հաստատված է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 30.12.2016թ. N300-Ն հրամանի N3 հավելվածով) և հաշվարկված եկամտային հարկի գումարները վճարում պետական բյուջե՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ:

Share