Տնտեսական

Երևանի քաղաքապետարանը կներդնի հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգ

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման և ֆինանսական օպերատոր ընտրելու բաց հրապարակային մրցույթ:

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտում տոմսային համակարգի ներդրումը նախատեսում է ոլորտի համալիր բարելավման ծրագիր, առանց որի նոր երթուղային ցանցը հնարավոր չի լինի լիարժեք շահագործել:

Նոր ծրագիրը ենթադրում է հասարակական տրանսպորտի ոլորտում ծառայության որակի բարձրացում, տոմսերի ձեռքբերման և մարման ժամանակին համահունչ և հարմարավետ ծառայության տրամադրում, տոմսերի վաճառքի, տոմսային հասույթի վերահսկելիության և թափանցիկության ապահովում, հասարակական տրանսպորտից օգտվողների քանակի ավելացում, եկամուտների ավելացում, սպասարկման ծախսերի նվազեցում, անվտանգության բարձրացման նպատակով ավտոբուսներում տոմսերի վաճառքի բացառում, կանգառներում տրանսպորտի կայանման ժամանակի նվազեցումը, երթի միջին արագության ավելացումը:

Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձինք: Մրցութային փաթեթները ընդունվում են մրցույթի հրապարակման օրվանից 10 աշխատանքային օրվա ժամկետում: Մրցույթը բաց է և անցկացվում է մեկ փուլով: Փաթեթների ներկայացման վերջնաժամկետը ոչ ուշ, քան մրցույթի հրապարակային ծանուցումից 10 աշխատանքային օր հետո  է՝ 2021թ. դեկտեմբերի 7-ը, ժամը՝ 17.00-ն, Արգիշտի 1 հասցեով:

Share