Տնտեսական

Եվրոպայում գազի գինը կրկին գերազանցել է հազար խորանարդ մետրի դիմաց 1000 դոլարը

Գազի գինը Եվրոպայում նոյեմբերի 23-ին կայացած բորսայական սակարկություններում կրկին բարձրացել է հազար խորանարդ մետրի դիմաց 1 000 դոլարից՝ նախօրյակին իջնելուց հետո, վկայում են ICE սակարանի տվյալները:

Նիդեռլանդների TTF հաբում դեկտեմբերի ապառնագրի գինը գտնվում է հազար խորանարդ մետրի դիմաց 1 012 դոլարի մակարդակում:

Օրվա սկզբից Եվրոպայում գազի գինն աճել է ավելի քան 3 տոկոսով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share